Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող. Վարչապետ

20/03/2017 20:59

Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող. Վարչապետ


Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:



Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան  համայնքում, որից հետո միայն այն  ներկայացնեն  կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն  դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն:|Պետք է  նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի,  ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ-քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար», - ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:



«Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում», -  ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները:



«Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:



Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր:

«Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով  գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:



Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով  հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել:

«Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները  շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք», - ասել է վարչապետը: 
 
Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ:

«Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն», - ասել է վարչապետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:32 ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և հույս հայտնել, որ նախագահների հանդիպումը կամրապնդի փոխվստահությունը Այսօր, 00:12 Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն առաջիկայում Այսօր, 00:01 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին 23/09/2017 23:34 Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է 23/09/2017 21:49 Արմեն Աշոտյանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած ասուլիսի տեսագրությունը 23/09/2017 21:29 Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվից վերադարձել են Թբիլիսի (Տեսանյութ) 23/09/2017 21:16 Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը (Լուսանկար) 23/09/2017 20:46 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Իոսիֆ Կոբզոնի համերգին 23/09/2017 19:03 Հայաստանի պատվիրակությունը Չինաստանում պաշտպանել է ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքները 23/09/2017 18:57 Նորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի 23/09/2017 18:54 Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 23/09/2017 18:51 Երթևեկության փոփոխություն Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում 23/09/2017 18:48 Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով 23/09/2017 17:15 Չինաստանի հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, կան զոհեր 23/09/2017 17:05 Վենեսուելայում բենզինի հսկայական հերթեր են գոյացել 23/09/2017 16:43 ԱՄՆ-ն չի նախատեսվում հրաժարվել 2018-ի Օլիմպիական խաղերի մասնակցությունից 23/09/2017 16:32 Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ մնալով Եվրոպայում 23/09/2017 16:24 Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել 23/09/2017 16:17 Կանադան Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 23/09/2017 16:10 Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին 23/09/2017 16:03 Տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք 23/09/2017 15:59 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է 23/09/2017 15:56 Գազալցման շարժական կայանները տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս. ԱԻՆ-ը զգուշացնում է 23/09/2017 15:47 Հայ պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Բաքվում չգործող հայկական եկեղեցու տարածք 23/09/2017 15:33 ԱՄՆ-ում մաչետեով զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում 23/09/2017 15:28 Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից 23/09/2017 15:25 ԱՄՆ-ում մինչև 5.7 մագնիտուդով հաջորդական երկու երկրաշարժ է գրանցվել 23/09/2017 15:15 Եգիպտոսում մահացել է «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդը 23/09/2017 15:07 Երևանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների կոլեգիայի նիստը 23/09/2017 14:57 Էդվարդ Նալբանդյանը Խորվաթիայի փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր 23/09/2017 14:48 Դոնալդ Թրամփի որդին հանդես է գալիս ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդի» կազմում 23/09/2017 14:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց. Արցախի ՊՆ 23/09/2017 14:33 Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը կայցելի Հայաստան 23/09/2017 14:30 Երևանում թիվ 37 համարի ավտոբուսը հայտնվել է բնակելի տան տարածքում 23/09/2017 14:13 ԿԺԴՀ-ում երկրաշարժ է գրանցվել, որը կարող է պայթյունի հետևանք լինել 23/09/2017 14:01 Հայաստանը հուսով է, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում 23/09/2017 13:59 Մեքսիկայում մարդասիրական օգնություն հասցնող ուղղաթիռ է կարծանվել 23/09/2017 13:57 Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին 23/09/2017 13:53 Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի 23/09/2017 13:41 Թրամփի խորհրդականները խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից Կիմ Չեն Ընի հասցեին 23/09/2017 13:41 Արցախի հնարապետության պատգամավորները հանդիպել են Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հետ 23/09/2017 13:33 Հայաստանի վարչապետը կայցելի Իրան 23/09/2017 13:31 ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան 23/09/2017 13:28 Հայաստանի ու Իրանի միջև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում 23/09/2017 13:26 Հունաստանում մասնավոր օդանավ է կործանվել 23/09/2017 13:21 Երևանը կհաստակեցնի թուրքմենական գազ ներկրելու դիրքորոշումը Հայաստան-Իրան-Թուրքմենստան հանդիպման արդյունքում 23/09/2017 13:15 Մարսելոն վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա 23/09/2017 13:04 «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա. միջազգային փորձագիտական խումբ 23/09/2017 12:54 ԱՄՆ-ն կարող է խնդրել ՆԱՏՕ-ին պատասխանել Հյուսիսային Կորեային 23/09/2017 12:50 Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 23/09/2017 12:41 Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը 23/09/2017 12:33 Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել 23/09/2017 12:27 Հանրապետությունում սպանությունների ու ապօրինի զենքերի թվի մասին հրապարակումները իրականության չեն համապատասխանում. ՀՀ ոստիկանություն 23/09/2017 12:20 Արծվաբերդում տուլարեմիայից հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր 23/09/2017 12:12 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու 23/09/2017 12:05 Հայաստանն ու Արաբական պետությունների լիգան քննարկել են երկու պետություններ միջև համագործակցության հեռանկարները 23/09/2017 12:00 Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու համար 23/09/2017 11:56 Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 23/09/2017 11:52 Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով. Անահիտ Բախշյան 23/09/2017 11:48 Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ներկայացրել ապրիլյան պատերազմում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները 23/09/2017 11:42 Վթարային շքապատշգամբների նորոգման 2017 թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ 23/09/2017 11:39 Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նաուրուի հետ 23/09/2017 11:35 Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ ըմբշամարտիկը չեմպիոն է դարձել 23/09/2017 11:29 Արամ Սարգսյանը Էրբիլում կհետևի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին 23/09/2017 11:28 Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել 23/09/2017 11:24 Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին 23/09/2017 11:21 Տորոնտոյի հայ համայնքը Արցախի Պաշտպանության բանակին օգնություն է տրամադրել 23/09/2017 11:16 Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ) 23/09/2017 11:06 ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են 23/09/2017 10:56 «Ծայրը ծայրին հասցնելով» վարկ եմ տալիս, ի՞նչ նոր ՀԷԿ առնել. ԱԺ պատգամավոր 23/09/2017 10:52 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» դիտարկվում է որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս 23/09/2017 10:47 Արա Բաբլոյանը Վրաստան կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Գիորգի Մարգվելաշվիլիի հետ 23/09/2017 10:44 Գետնանուշի արտադրություն, ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծում. Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասին 23/09/2017 10:30 Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդր կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 23/09/2017 10:10 Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 23/09/2017 09:39 ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն Արկադի Ղուկասյանն է. ՀԺ 23/09/2017 09:35 Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան աճուրդի կհանվի հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ» 23/09/2017 09:34 Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ» 23/09/2017 09:30 «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ» 23/09/2017 09:28 Հարցվածների մեծ մասը կարծում է, որ վարչապետի գործունեությունը ոչինչ չի փոխել, այնինչ մեծ հույսեր էին տալիս. «Առավոտ» 23/09/2017 09:26 Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանը դստեր կապիկությունն էր՝ սելֆիներով». «Փաստ» 23/09/2017 09:23 Արփինե Հովհաննիսյանը Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է համարում. «Ժողովուրդ» 23/09/2017 09:20 Գարնանը մսի գինը կթանկանա 5000 դրամի չափով. «Ժամանակ» 23/09/2017 09:07 Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 22/09/2017 20:48 Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է 22/09/2017 20:30 Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից 22/09/2017 19:57 Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող է արվել 22/09/2017 19:28 ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար 22/09/2017 19:18 Լյուիս Հեմիլթոն. մտադիր չեմ ավարտել կարիերաս 22/09/2017 19:05 Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է 22/09/2017 18:57 Սանկտ Պետերբուրգում հեռախոսային ահաբեկիչը 1 մլն դոլար է պահանջել 22/09/2017 18:50 Հյուսիսային Կորեան կարող է անցկացնել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը 22/09/2017 18:32 «Շնող ՀԷԿ»-ի ծրագրի իրականացմանը կարող է մասնակցել Ասիական Զարգացման բանկը 22/09/2017 18:25 Օռնելա Մուտիի պարը՝ Արմենչիկի երաժշտության տակ 22/09/2017 18:22 Ռուսական սուզանավը ոչնչացրել է զինյալների օբյեկտները Սիրիայում 22/09/2017 18:00 Դանի Ալվեսն ընթրիք է կազմակերպել՝ Կավանիին և Նեյմարին հաշտեցնելու համար 22/09/2017 17:30 Նախագահն ընդունել է Գարո Փայլանին 22/09/2017 17:21 Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր 22/09/2017 17:17 Մեզ համար ապագա վարչապետի անձը կարևոր չի լինելու. «Ծառուկյան» խմբակցության անդամ 22/09/2017 17:08 Ավարտվել են 13 ջրհան կայանի հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը