20/03/2017 13:33
Չինաստանը 200 հազարով կկրճատի ցամաքային զորքերի թիվը
ՉԺՀ-ն` Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում, կարող է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թիվը, ինչը կազմում Է մոտ 200 հազար զինծառայող, հայտնել Է Հոնկոնգի South China Morning Post թերթը հղում անելով զինված ուժերում սեփական աղբյուրին, փոխանցում է ТАСС-ը:
Հրատարակության տվյալով՝ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ցամաքային զորքերի 18 համազորային բանակներից հինգը կկազմացրվեն: Այդ միավորումների զինծառայողները կարձակվեն պահեստ կամ կփոխադրվեն այլ զորատեսակներ՝ մասնավորապես, ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր կամ վերջերս իրականացված բարենորոգումից հետո կազմավորված հրթիռային զորքեր:
2015 թվականի նոյեմբերին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտնել է ՉԺԱԲ-ում գալիք ընդգրկուն բարենորոգումների մասին: Բացի մինչեւ 2018 թվականը 300 հազարով զինված ուժերի թվակազմի կրճատումից (մինչեւ 2 միլիոն զինծառայող), վերափոխումները կվերաբերեն նաև ՉԺԱԲ-ի կազմակերպական-հաստիքային կառուցվածքին և պետք Է ավարտվեն 2020 թվականին: