20/03/2017 14:17
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը «շատ վատ» է իրեն պահում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի գործողությունները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ին։
«Նա իրեն շատ, շատ վատ է պահում, ասեմ ձեզ», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ անցկացրել է իր հանգստյան օրերը։
Թրամփը նաև ասել է, որ հանդիպումներ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հարցով, սակայն չի ասել, թե կնոկրետ ինչ է քննարկել։
Շաբաթ օրը Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ում հրթիռային արդյունաբերության «նոր ծնունդի» մասին՝ բարձր ձգման հրթիռային շարժիչի փորձարկումից հետո։