21/03/2017 09:28
ՕՐՕ-ն փորձելու է հետընտրական գործընթացներ ծավալել. «Առավոտ»
«Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինի խուսափել: Վերագրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված, լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից», - «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը և անկախ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել: Բայց այս ուժերի կողմից ինչպես ժողովդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որևէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից»,-հավելել է Սամսոնյանը: