22/03/2017 17:14
Մոլդովան դիտորդի կարգավիճակ է խնդրել ԵՏՄ-ում
Մոլդովան խնդրել է դիտորդի կարգավիճակ շնորհել երկրին Եվրասիական տնտեսական միությունում: Նման խնդրանք է պարունակում նամակը, որը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նախօրեին ուղարկել է Եվրասիական տնտեսական խորհրդի գերագույն նախագահ, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, հայտնում է ТАСС-ը:
«Խնդրում եմ քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ-պետության կարգավիճակ շնորհելու հարցը»,- ասվում է փաստաթղթում, որը Դոդոնը հրապարակել է Facebook սոցցանցի պաշտոնական էջում: