22/03/2017 16:20
Իսրայելը խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ինչի մասին իրազեկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:
«Եթե կա օպերատիվ կատարման հնարավորություն և առկա են հետախուզության տվյալները, մենք գրոհելու ենք, և դա շարունակվելու է», - ասել է Նեթանյահուն Չինաստան իր այցի ընթացքում ճեպազրույցում՝ անդրադառնալով Պուտինի հետ իր խոսակցությանը: Ըստ նրա, ՌԴ-ն Սիրիայում Իսրայելի գործողությունների համար սահմանափակումներ չի արել:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի ՀՕՊ ուժերը խոցել են Իսրայելի անօդաչու սարքերից մեկը: Ըստ հեռուստաալիքի, անօդաչու սարքը խախտել էր Սիրիայի օդային տարածքը Էլ Քունեյթրա գավառում:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարեց, որ անօդաչուն ընկել է Սիրիայի տարածքում, սակայն չի խոցվել: