22/03/2017 15:51
Լավրով. Մոսկվան պատրաստ է օգնել ՄԱԿ-ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղի» շուրջ
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը և օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո և Ժնևում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարևոր պահ Է», - ասել Է նա:
«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղի» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը: