22/03/2017 18:11
Լավրով. Սիրիայում գրոհայինների ակտիվացումն ուղղված է բանակցությունների ընդհատմանը
Սիրիայում գրոհայինների ակտիվացումն ուղղված է Միջսիրիական բանակցությունների ընդհատմանը, որի նոր ռաունդը կկայանա Ժնևում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Известия»-ն:
Միևնույն ժամանակ Լավրովը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կընդունեն միջսիրիական բանակցություններին մասնակցելու հրավերը, և այդ ժամանակ կարելի է դուրս գալ ուղիղ երկխոսության նոր փուլ: