22/03/2017 16:47
Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ է խնդրել ԱՄՆ-ից
Գերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ և նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Համապատասխան որոշումը պաշտպանել է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta.ru-ն:
Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը և Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաև Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին: