22/03/2017 16:33
Սամվել Բաբայանի հեռախոսահամարն անհասանելի է
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հեռախոսահամարն այս պահին անհասանելի է: Այսօր առավոտյան Aysor.am-ի թղթակիցը խոսել էր Սամվել Բաբայանի հետ և նրանից հարցազրույց խնդրել: Վերջինը ասել էր, որ այսօր չի կարող, քանի որ ձայնը խզված է և պայմանավորվել էր հարցազրույցի համար հանդիպել վաղը՝ մարտի 23-ին:
Ի դեպ, ԱԱԾ լրատվական կենտրոնն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։