22/03/2017 17:07
Իտալիայում ձերբակալվել է ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը
Իտալացի կարաբիներներն անցյալ գիշեր ձերբակալել են մաֆիոզ Սանտո Վոտարիին, ով Եվրոպայի ամենավտանգավոր հանցագործների թվին է դասվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով La Cnews 24 հեռուստաալիքին։
Վոտարիին հայտնաբերել են գաղտնի բունկերում, որը կառուցված էր նրա հայրենի Բենեստարե քաղաքում՝ Կալաբրիա մարզում։ Տեղի ոստիկանության տվյալով՝ նա գլխավորում է կալաբրիական «նդրանգետա» կազմակերպության ամենաագրեսիվ հանցախմբերից մեկը։
Իտալական դատարանը Վոտարիին 30 տարվա ազատազրկման է դատապարտել, մաֆիոզը գտնվում էր միջազգային հետախուզության մեջ, Եվրոպոլը նրան ներառել է աշխարհի ամենավտանգավոր հանցագործների ցուցակում։