23/03/2017 11:54
Եղիսաբեթ II-ն ահաբեկչության պատճառով հետաձգել է այցելությունը Սքոթլանդ Յարդ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հետաձգել Է հինգշաբթի նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ նախօրեին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով, հայտնել Է Բուքինհեմյան պալատը, փոխանցում է ТАСС-ը:
«Ուղևորությունը կհետաձգվի մեկ այլ օր», - նշել են Բուքինհեմյան պալատում: Նախատեսվում էր, որ Եղիսաբեթ II-ն Վիկտորյայի առափնյակում հանիսավորապես կբացի մայրաքաղաքի ոստիկանության նոր գրասենյակը:
Այդ շենքը գտնվում է Վեստմինստերյան կամրջի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մուտքի անմիջական մերձակայքում: