23/03/2017 11:03
Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն Խաչատրյանին ազատել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, նշված է հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Օլեգ Եսայանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ», -նշված է հրամանագրում:
Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են նաև, որ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է Օլեգ Եսայանը: