23/03/2017 12:08
Կարեն Կարապետյանի խոստումները զրո արժեք ունեն. Փաշինյանը՝ Ծակքարում
Այսօր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները «զրո արժեք» ունեն: Դրանում, իր խոսքով, անձամբ է համոզվել:
«Կարեն Կարապետյանից ՀՀԿ-ն կերտել է առաջընթացի կերպար, բայց անձամբ ինձ համար երկու ամիս պահանջվեց՝ համոզվեմ, որ Կարեն Կարապետյանի խոստումները զրո արժեք ունեն: Օրերով կերոսին ներկրող ձեռնարկատիրոջը թույլ չեն տվել մտնել Հայաստան, հետո էլ պարզվեց կերոսինի վաճառքը արգելում են ու ինչ-որ քրեական գործ են սարքում գլխին: Սուտ են ասում, որ բանանի մոնոպոլիայի դեմ են պայքարում: Երկու օր առաջ բանանի մոնոպոլիստ Միհրան Պողոսյանի հետ, նրա կողքը Կարեն Կարապետյանը նստած էր», - ծակքարցիներին ասաց Ն.Փաշինյանը:
«Աուտ ա, թե բանանի մոնոպոլիայի դեմ պայքար կա: Դա կինոյա, Կարեն Կարապետյանը ոչ թե առաջընթացի, այլ՝ հետընթացի սիմվոլն ա», -նշեց նա: