23/03/2017 12:03
«9:30 մոստերի վրա աշխատող չկա, 17:30 սաղ «պերեկուռ» են անում. քանի անգամ ա գնում եմ ՝ աշխատող մարդ չկա». Վարչապետին բարկացրել են
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համայնքների ճանապարհային խնդիրներին։
Նա նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ առկա է խիստ անհրաժեշտություն շատ արագ ուշադրություն դարձնել մարզային ու համայնքային նշանակության ճանապարհհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների խնդիրներին։
Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում, որպես պիլոտային ծրագիր, կառավարության աշխատակազմ ներկայացնել նախարարության տեսլականը՝ սահմանամերձ համայնքերի ճանապարհային խնդիրները լուծելու վերաբեյալ։
«ՀՀ պաշտպանության ու արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ», - ասաց վարչապետը։
Նա հանձնարարեց գույքագրել ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ դրանց վերաբաշխման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները։
«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգն անց կես սաղ «պերեկուռ» են անում, եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք, որևիցե աշխատանք չի կատարվում, նախևառաջ, էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ տեղադրելու խնդիր լուծել, շատ կոշտ մոտենալ, շատ կոշտ. քանի անգամ ա գնում եմ ՝ աշխատող մարդ չկա», - ընդգծեց վարչապետը։