24/03/2017 09:50
Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել
Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: