25/03/2017 14:34
Սեյրան Օհանյան. Եթե իրավապահները ոչինչ չեն ձեռնարկում, մենք ստիպված ենք լինելու համապատասխան միջոցառումներ ձեռնարկել
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցանկանում է, որ Հայաստանում օրինականություն տիրի, հակառակ դեպքում պատրաստ է ինքնուրույն քայլեր ձեռնարկել:
«Մենք կողմնակից ենք, որ այս երկրում օրինականություն տիրի: Եթե այս դեպքերը շարունակական են և իրավապահ մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, մենք ստիպված ենք լինելու մեր հնարավորությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը:
«Մենք կկանգնենք այդ մարդկանց կողքին, գրասենյակներում ու շտաբներում, որպեսզի մարդիկ ամուր լինեն, ոգիները բարձր», - ընդգծեց նա: