27/03/2017 14:21
Մերկելն Իվանկա Թրամփին հրավիրել է «Կանանց քսանյակի» գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
ԳԴՀ-ի կառավարության ղեկավարն անձամբ է հրավիրել Իվանկային Վաշինգտոն իր կատարած այցի ընթացքում, և նա ընդունել է առաջարկը: W20 գագաթնաժողովում քննարկվելու են քսանյակի երկրներում տնտեսական և հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խնդիրները:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իվանկա Թրամփն իր աշխատասենյակը կունենա սպիտակ տանը և հնարավորություն օգտվելու գաղտնի տեղեկատվությունից, թեև ոչ մի պաշտոն չի զբաղեցնում: