27/03/2017 13:08
Մենք Հանրապետականի հետ կոալիցիա չենք կազմելու, երբեք. ԲՀԿ-ն Նոր Նորքում էր (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները Նոր Նորքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Հանրապետական կուսակցության հետ երբեք կոալիցիա չեն կազմելու:
«Ժողովուրդ ջան, իշխանական պրաբիրկաներում աճացրած տարբեր ընդդիմադիր գազեր կան, որ հասկացել են, որ իրանց համար ելք այլևս չկա: Ամեն տեղ տարածում են, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա է գնալու այս իշխանության հետ: Ժողովուրդ, Ծառուկյանն ասեց՝ ես իմ անունն ու պատիվը չեմ վաճառում: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ նախ մենք գնում ենք վերցնելու բացարձակ մեծամասնություն, բայց Աստված չանի, եթե չստանանք 50+1, ստանանք 47-48 տոկոս: Մենք ենք որոշելու՝ որ քաղաքական ուժի հրավիրենք կոալիցիա: Մի ուժի չենք հրավիրի, դա Հանրապեռտական կուսակցությունն է», - հայտարարեց պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել-չկազմելուն իր ելույթում անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը. «Հանրապետական կուսակցության հետ ոչ մի կոալիցիա, երբեք, որովհետև Հանրապետական կուսակցությունը քայքայեց երկիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում: