27/03/2017 13:45
Իշխանությունը ձեր ամուսիններին սարքելա Ռուսաստանի բարաքներում ապրող տաջիկ. Նաիրա Զոհրաբյան
Գառնիում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց վախի մթնոլորտում չընտրել մի քաղաքական ուժի, որի հետևանքով հասարակությունը նման վիճակում է հայտնվել:
«Դուք եք որոշելու, եթե դուք կարծում եք, որ մի իշխանություն, որը 17 տարի թալանել ա ձեզ, որը ձեր երեխաներին, ձեր որդիներին, ձեր ամուսիններին սարքելա Ռուսաստանի բարաքներում ապրող տաջիկ, որ կարողանա ձեր ընտանիքը պահել: Ամեն ինչ արել ա, որ դուք չունենաք արժանապատիվ կյանք, որովհետև իրենց արժանապատվություն պետք չի, իրենց պետք է նպաստ ստացող սյուբեկտ: Ժողովուրդ իրանք իրար մեջ խոսալուց ձեզ հաշվում են գլխաքանակով», - ասաց նա:
Զոհրաբյանն ընդգծեց, որ միջազգային դիտորդները յուրաքանչյուր ընտրություններից հետո զարմանում են, որ քվեատուփը բացում ու տեսնում են քվեարկության արդյունքները:
«Ես ցավ ապրեցի, երբ իմ եվրոպացի ընկերներից մեկն ասաց, որ հայ ժողովուդրը ապրում է «ստոկհոլմյան սինդրոմով»: Գիտե՞ք դա որն է, երբ պատանդ վերցվածը սկսում է սիրել և պաշտպանել իրեն պատանդ վերցնողին, բա մենք է՞դ ազգն ենք, ժողովո՛ւրդ, որը սկսում ա լիզել ստրկատիրոջ ձեռքը», - ասաց Զոհրաբյանը:
«Մեր զենքը կալաշնիկովը չէ, մեր զենքը ձեր քվեն է: Էս իշխանությունը պիտի հեռանա: Այս իշխանությանը շանս տալ նշանակում է վերջակետ դնել Հայաստանի իշխանության վրա», - հավելեց նա: