29/03/2017 21:00
Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազային այլընտրանք է փնտրում
Գերմանիան Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազային այլընտրանք է փնտրում: Արդեն կան հավանական տարբերակներ: «Ռազմական տեսանկյունից կարող են դիտարկվել Հորդանանի, Քուվեյթի և Կիպրոսի տարածքներում գտնվող ռազմաբազաները», - ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ՝ ի պատասխան Բունդեսթագի պատգամավորների հարցմանը, մեջբերում է Die Welt պարբերականը:
Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններում վերջին ճգնաժամից հետո Գերմանիայի ձախերի կուսակցության անդամները Բունդեսթագին առաջարկել են հետ քաշել գերմանական կործանիչները թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից և այլընտրանք փնտրել տարածաշրջանի այլ ավիաբազաների շրջանում:
Անցած տարի Անկարան ամսիներ շարունակ արգելել էր Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիլիքում գտնվող գերմանացի զինվորականներին՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի բանաձևի, որում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը որակված է որպես Ցեղասպանություն: