03/04/2017 14:38
Ընտրությունները չընդունելու բան չունենք. Էդմոն Մարուքյան
Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն գրանցել այն 120 հազար և ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով ՝ առանց վախենալու, առանց մի գրամ անգամ կասկածելու, գնացել ու քվեարկել են «ԵԼՔ» դաշինքի օգտին, «Ազատության» եթերում ասաց դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«Մենք յուրաքանչյուր ձայն, որ տրվել է «ԵԼՔ» դաշինքին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք, մենք այդ 120 հազար մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», - նշեց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն արձանագրել։
«Մենք արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որը որ համատարած ասվել է, ահազանգել ենք, արձանագրել ենք որոշակի տեխնիկական խախտումներ», - ասաց նա։