06/04/2017 18:23
Apple-ը պատենտավորել է iPhone-ը փրկող պատյան
Apple ընկերությունը ստացել է պատյանի պատենտ, որը կարող է փրկել iPhone-ին ընկնելու հետևանքներից, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
Սարքավորումը, որն իրենից ներկայացնում է պատյան՝ անկյուններից դուրս եկող չորս ամորտիզատորներով, անվտագության բարձիկի դեր է խաղում՝ սմարթֆոնի՝ ձեռքից պատահաբար ընկնելու դեպքում։ Այն ունի ակսելերոմետր, որը կարող է ժամանակին արձանագրել iPhone-ի շարժվելն ու կանխատեսել դրա անկումը։