06/04/2017 09:25
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացելու գործառույթը կստանձնի Արա Բաբլոյանը. «Ժողովուրդ»
Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 27-ին։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ առաջին նիստը վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը։ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ խորհրդարան անցած 105 պատգամավորի մեջ ամենաավագը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Արա Բաբլոյանն է։
«Նշենք, որ նա ծնվել է 1947 թվականի մայիսի 5-ին։ Ու, փաստորեն, նրան էլ բախտ կվիճակվի ստանձնել 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացելու գործառույթը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բաբլոյանն ասաց, որ դեռ որևէ բան չգիտի. «Ես չգիտեմ՝ դեռ ով կլինի Ազգային ժողովում, երբ կիմանանք, այդ ժամանակ կխոսենք»։
Նշենք, որ ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանն ընդամենը մեկ տարով է փոքր Բաբլոյանից. նա ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին»։