06/04/2017 17:55
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 51 մլն ֆունտ վճարել Պերիշիչի համար
«Ինտերի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության կենտրոնում: Ինչպես հայտնում է Championat.com-ը՝ մանկունիացիները պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստի համար 51 մլն ֆունտ վճարել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը ղեկավարությանը հայտնել է մի քանի նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու անհրաժեշտության մասին և Պերիշիչը հանդիսանում է առաջնային տարբերակներից մեկը: Իտալական աղբյուրը վստահեցնում է, որ երկու ակումբների ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բանակցություններ են վարել:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը: