06/04/2017 16:57
Բրիտանական BBC-ին` Հայաստանի մասին (Լուսանկարներ)
Բրիտանական BBC-ի կայքում հայտնվել է հոդված և լուսանկարների շարք՝ նվիրված Հայաստանին: Հրապարակումն ստացել է «Եվրոպական երկիր, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել 301 թվականին» վերնագիրը:
Հոդվածագիրը նշել է, որ Հայաստանն աշխարհի ամենափոքր երկրներից է, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ունի հարուստ հոգևոր պատմություն, որը տեսանելի է մինչ օրս:
Հոդվածում պատմվում է նաև Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին, որը քրիստոնեությունը Հայաստան է բերել: