06/04/2017 10:35
Թրամփն ու Աբեն քննարկել են ԿԺԴՀ-ի զսպելու ուղիները
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով պայմանավորվել են սերտ համագործակցության մասին, այդ թվում Հարավային Կորեայի հետ՝ ուղղված ԿԺԴՀ-ի զսպմանը։ Դա կապված է Փխենյանի կողմից անցկացվող միջուկային և հրթիռային փորձարկումների հետ, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա տվյալով՝ երկու երկրների առաջնորդները նաև հաստատել են, որ հրթիռային արձակումները կտրականապես անթույլատրելի են, և քննարկել են Փխենյանի վրա ճնշումն ուժեղացնելու միջոցները։
Կապված Թրամփի ու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման հետ` վարչապետ Աբեն ու Թրամփը կարծիքներ են փոխանակել ԿԺԴՀ-ի վրա Չինաստանի ազդեցության հնարավորության շուրջ։