06/04/2017 11:36
Կարեն Կարապետյանը հանձնարարեց արդիականացնել մարզերի երթուղային ցանցը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կրկին անդրադարձավ ներմարզային երթուղային ցանցին ու ճանապարհաշինությանը։
«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ 97 համայքն չի սպասարկվում մարզային երթուղիներով։
«Խիստ անհրաժեշտ ենք համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես, ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը»,- ասաց Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի համար նախատեսված փոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ։
Կարեն Կարապետյանը հանձանարարեց ակտիվացնել ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների՝ պետական բյուջեից ու վարկային ծրագրերից ֆինանսավորվող շինարարական ու վերականգնողական աշխատանքները։
«Մեկամսյա ժամկետում մշակել ու ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբեյալ»,- ասաց Կ. Կարապետյանը։