06/04/2017 11:10
Վարչապետը կարգադրել է նախարարներին աշխատել արտակարգ ռեժիմով
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին «ուրախ» լուր հայտնեց։
«Անցել են ընտրությունները, կարծում եմ` շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե, այդ իսկ պատճառով աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,-նշեց վարչապետը:
«Նենց որ ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- կատակաեց Կարեն Կարապետյանը։