06/04/2017 12:22
Ավելի խելոք կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք ունենալ. Վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հակակարկտային միջոցառումների իրականացման վերաբերյալ հանձնարարկան ներկայացրեց:
«Նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել ենք հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը և, ելնելով դրանից ու բխող ռիստկերից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին հանձանրարում եմ երկշաբաթյա ժամկետում համատեղ քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետությանն ուղղված առաջակներ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլ լուծումները՝ այդ թվում նոր տեխնոլոգիաների ներմուծումը», - ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարը հանձնարարեց, ըստ անհրաժետշության, հարցը քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակության տրամադրող այլ գերատեսչությունների հետ:
«Ամբողջ հանրապետությունը ռիսկայնության գոտիներով ծածկում ենք, պարոն Առաքելյան: Հաշվի ենք առնում այսօրվա մեր տեխնիկական զինվածությունը: Ավելի խելոք կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք ունենալ: Այնուհետև քննարկում ենք այն անհրաժեշտ տեխզինվածության խնդիրը, որով ռիսկերը պետք է նվազեցնենք», - դիմելով գյուղնախարարին՝ ասաց Կ. Կարապետյանը։