06/04/2017 09:30
ՀՀԿ-ում բավական անհարմար իրավիճակ է ստեղծվել. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ում բավական անհարմար իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ ռեյտինգային թեկնածուներից շատերը ԱԺ անցնելու բավարար ձայներ չեն ստացել, բայց ընտրություններին մասնակցելիս բավական մեծ գումար են ծախսել:
Ինչպես հայտնի է, ամեն ընտրատարածքում ՀՀԿ-ն մինչև 15 թեկնածու էր առաջադրել. Շատերին համոզել կամ ստիպել են, որ առաջադրվեն: Այդ մարդիկ հիմա ոչ միայն ԱԺ չեն անցել, զրկվել են իրենց տասնյակ միլիոնների հասնող դրամներից, այլև ստացած քիչ ձայների պատճառով իրենց համայնքներում ու շրջապատում վատ են զգում, հատկապես թիմի ներսում ու մրցակիցների ու այլոց ակնարկներից:
Թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են նրանց հավաքել, շնորհակալություն ասել կատարված աշխատանքի համար, ու հայտնել, որ նրանք, այնուամենայնիվ, թիմի լիարժեք անդամ են: