06/04/2017 10:57
Հարավային Կորեան սեփական բալիստիկ հրթիռն է փորձարկել
Հարավային Կորեան հայտնել է մինչև 800 կմ թռիչքի հեռավորությամբ սեփական բալիստիկ հրթիռի փորձարկման մասին, փոխանցում է РИА Новости-ն`հղում անելով Ռենհապ գործակալությանը։
Փորձարկմանը ներկա է գտնվել երկրի պաշտպանության նախարար Հան Մին Գուն։ Արձակումը կատարվել է օրերս, սակայն հստակ ամսաթիվ չի հաղորդվում։
Հարավային Կորեայի զինվորականներն ընդգծել են, որ հարավկորեական բալիստիկ հրթիռը կարող է ծածկել Հյուսիսային Կորեայի ողջ տարածքը, որը երեկ գործողության միջին շառավղով բալիստիկ հրթիռի հերթական փորձարկում էր անցկացրել։