06/04/2017 15:56
Հետընտրական երթերի և ցույցերի բացակայությունը վկայում է խորհրդարանական ընտրությունների անխախտ ընթացքի մասին. Հրանուշ Հակոբյան
Հետընտրական երթերի և ցույցերի բացակայությունը վկայում է խորհրդարանական ընտրությունների անխախտ ընթացքի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Շատ հաճելի է, որ չկա ավելորդ լարվածություն, չկան փողոցային երթեր, ցույցեր: Գրեթե չկան կուսակցություններ, հիմնականում բոլորն ընդունում են ընտրության արդյունքերը: Սա ևս խոսում է այն մասին, որ եթե լինեին այնպիսի աղաղակող ընտրական գործընթացի խախտումներ, որևէ առումով չէին լռելու», - նշեց Հ.Հակոբյանը: