06/04/2017 14:28
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. Թրամփը Ռուսաստանին խնդիր է համարում
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին որպես խնդիր է դիտարկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով SBS-ը:
«Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ: Նա Ռուսաստանին խնդիր է համարում», - ասել է նա:
Հեյլիի խոսքով՝ ինքը բազմիցս է քննադատել Մոսկվային: «Այն, ինչ նրանք արեցին Ղրիմի և Ուկրաինայի հետ... Եվ ինչպես սատարեցին Ասադին: Մենք այլևս նրանց թույլ չենք տա նման բաներ անել», - ընդգծել է Հեյլին: