06/04/2017 18:36
Նոր Զելանդիայում սաստիկ հեղեղման պատճառով քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են
Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հայտնում է РИА Новости-ին:
ԶԼՄ-ի տվյալով՝ հեղեղման պատճառով հարկադրված են եղել իրենց տները լքել հազարավոր մարդիկ: Այն առաջացել է «Դեբբի» ցիկլոնի հետևանքով, որը մեկ շաբաթ առաջ մոլեգնել էր Ավստրալիայում: Զանգվածային լրատվամիջոցների տվյալով՝ քաղաքում ջուրը բարձրացել է երկու մետրով: Ոստիկանությունը որոնում է մեկ անհայտ կորածի: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ նման համաղետներ պատահում են 500 տարին մեկ անգամ: