06/04/2017 17:12
Պեսկով. Իդլիբի ողբերգությունը կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին և նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին: Նման կարծիք է լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
«Անխոս, գոյություն ունեն ուժեր, որոնք բանը տանում են Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական ղեկավարության ապաօրինականացման: Եվ գոյություն ունեն ահաբեկչության ուժեր և նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ում է ձեռնտու օգտագործել քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ կապված իրադրությունը:
Պեսկովը նաև նշել է, որ միջադեպի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Էապես չեն ազդի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բնույթի վրա: