06/04/2017 14:49
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տրոտիլի հետքերով նռնակ են հայտնաբերել
Մեծ հայրենականի տարիների նռնակը՝ տրոտիլի հետքերով, գտել են ուղևորներից մեկի մոտ՝ մետրոյի «Պրիմորսկայա» կայարանում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգում Ռոսգվարդիայի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Կասկածելի առարկան, որը նման է նռնակի, հայտնաբերվել է ուղևորներից մեկի պայուսակի զննության ժամանակ: Դեպքի վայր են հրավիրվել մասնագետները, որոնք հաստատել են, որ այն Մեծ հայրենական պատերազմից մնացած ՌԳ-42 նռնակ է՝ ժամանանակից ապահովիչով:
«Նռնակի ներսում տրոտիլ չի եղել, այսինքն՝ տրոտիլի հետքեր եղել են, բայց այն փաստացի կիսամարտական է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը: