06/04/2017 11:32
Ռուսաստանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի իր նախագիծն է ներկայացրել
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բանաձևի իր նախագիծը, հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք առաջարկել ենք մեր, գործնական ոգով կազմված հակիրճ նախագիծը, որը նպատակամղված է իրապես հետաքննություն անցացնելուն, այլ ոչ թե մեղավորներին նշելուն նախքան փաստերի ճշտումը»,- ասել է Ստրժիժովսկին:
Նա ավելացրել է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոնսուլտացիաներ են սկսել բանաձևի «փոխզիջումային նախագագիծ» մշակելու համար:
Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում Է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում: Փաստաթուղթը նաև մի շարք պահանջներ է բովանդակում սիրիական իշխանությունների նկատմամբ:
Ռուսական կողմը քննադատել է բանաձևի այդ նախագիծը: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնովը հայտարարել է, որ փաստաթուղթը «պատրաստվել է հապճեպորեն և աչքի է ընկնում խիստ անփութությամբ»: ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է վետո դնել դրա վրա: