06/04/2017 16:26
Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում պայթուցիկ սարք է վնասազերծվել
Պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում: Այդ մասին լրագրողներին է հայտնել քաղաքի Նևսկի շրջանի աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Սերովը, հայտնում է ТАСС-ը:
«Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է և վնասազերծված է», - ասել է նա:
Շենքի բնակիչները տարհանվել էին, քանի որ բնակելի տարածքներից մեկում կասկածելի իր էր հայտնաբերվել:
Ըստ Սերովի, վտանգ արդեն չկա:
«Հրահանգ է տրվել թույլ տալ բնակիչներին վերադառնալ, մինչև 7-րդ հարկ, ամեն ինչ վնասազերծվել է», - ասել է նա՝ հավելելով, որ 8-րդ և 9-րդ հարկերում դեռ աշխատում են քննիչները:
Բնակարանում, որտեղ հայտնաբերվել է պայթուցիկը, տան տերերը չեն եղել:
«Այնտեղ տան տերերը չէին: Ժամանակ է պետք պարզելու համար, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել», - ասել է նա:
Ըստ շենքի բնակիչների՝ 7-րդ հարկի 1-սենյականոց բնակարանը վարձով էր տրվում: