06/04/2017 13:21
Սիրիայում քրիստոնեական բնակավայրում կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դրոշը
Սիրիական Դամասկոսի մոտակայքում գտնվող Մաարդա քրիստոնեական բնակավայրում անհայտ անձինք գիշերը կախել են «Ջեբհաթ ան-Նուսրա» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դրոշը, փոխանցում է РИА Новости-ն;
«Խմբավորման դրոշը տեղադրել են գիշերը, Մաարդայի տներից մեկի վրա... Վիրավորներին բռնել չի հաջողվել», - ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բնակավայրի բնակիչները մտավախություն ունեն, որ փախստականների ճամբարներում կարող են ահաբեկիչներ լինել։
Մաարդայում ապրում է մոտ 6 հազար մարդ, բնակավայրի ծայրամասում տեղակայված է տեղահանված անձանց համար ժամանակավոր ապաստարան։