06/04/2017 12:02
1 տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք. Վարդան Արամյանը լավ լուր ունի
3.2 տոկոս տնտեսական աճը մեր թիմի ամբիցիան չէ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է», - ասաց նա։
Վ. Արամյանը նշեց, որ միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր տնտեսակն աճի ցուցանիշներ։
«Շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին, մենք մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են», - նշեց Վարդան Արամյանը։
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ շուրջ 98 միլիոնի չափով առանձնացրել են այն ծրագրերը, որոնք կարլեի է այս տարի իրականանցել։
Նրա խոսքով, սակայն, այստեղ պետք է հաշվի առնել մի երևույթ, որ 98 միլիոն դոլար վերնցում ու ծախս են կատարում, դա որոշակիորեն ազդում է պարտքի և դիֆիցիտի ցուցանիշի վրա։
«Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պարտքը միջնաժամկետում կայունացնենք», - նշեց Վ. Արամյանը՝ ընդգծելով, որ լավ լուր ունի։
«Դա մեր հարկահավաքման ցուցանիշն է առաջին եռամսյակում, մենք մեկ տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք», - ասաց Վ. Արամյանը։
Նա նշեց, որ շուրջ 50 միլիարդով կարող են բարձրացնել հարկային եկամուտները և, միևնույն ժամանակ, այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին տնտեսակն աճի ցուցնաիշը շատ ավելի բարձր թիրախավորեն։
Վարդան Արամյանը վարչապետին խնդրեց բոլոր գերատեսչություններին հանձանարել, որ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնեն բոլոր բյուջետային հայտերը, որովհետև կապիտալ ծախսեր անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք։
«Շատ լավ», - արձագանքեց վարչապետը։