06/04/2017 12:05
Վարչապետը Արման Սահակյանին հորդորեց դուրս գալ չինովնիկի կարգավիճակից
Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայատարեց, որ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից ակնկալում է բարեփոխումների ծրագիր։
«Ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր, որի պարագայում ձեր կոմիտեն դառնում է կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կառավարում է մեր գույքերը, իսկ այն գույքը, որ մեզ այսօր պետք չէ՝ վաճառում է, ու այդ գործակալությունը գործում է բոլոր բիզնեսի կանոններով», - ասաց Կարեն Կարապեյանը։
«Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն», - շեշտեց վարչապետը։