06/04/2017 11:44
Վարչապետը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներին՝ հայտարարելով, որ այն գնահատում է լավ։
«ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում ենք լավ: Մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք ու հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որ որևիցե մեկը չմտածի, թե մենք պոպուլիզմով ենք զբաղված, մենք շատ լավ գիտակցում էինք, որ ՊԵԿ-ի առջև դնում ենք լուրջ խնդիր: Սպասում ենք ՊԵԿ-ից երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրն ու ամեն ինչով աջակցելու ենք նրանց», - նշեց Կ. Կարապետյանը։