06/04/2017 11:43
Եթե տեղական ինքնակառավարման ինստիտուտներում չունենանք էֆեկտիվ կառավարում` ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել. Վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ տարածքային կառավարման վերլուծական կենտրոնին:
«Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման իստիտուտների մասին, եթե այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մեկ ամիս է ստեղծել ենք վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել համայքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն»,- ասաց նա:
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում:
«Խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու երեք չեմպիոն ծրագրերի մասին, խորհրդակցությանը ներկա լինեն նաև մարզպետները, խորհրդակցության ժամանակ հայտարարելու ենք, թե երկու հարյուր համայնքապետերին ինչ պրինցիպով ենք ընտրում համապատասխան դասընթացները գերմանական կառավարության հետ, նաև հայտարարելու ենք, թե երբ է սկսում մարզպետների դասընթացները ամերիկյան համալսարանում»,- ասաց նա:
Վարչապետը հորդորեց նաև մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը՝ համայնքային ենթակայության տակ գտնող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների և երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել համայնքային ենթակայության տակ գտնվղ դպրոցների ֆինանսավորման գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքարման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների մասին:
«Վերլուծական կենտրոնը պետք է համանման համայնքների բյուջեների անհամաչափությունը վերլուծի, եթե մենք դա արդեն թվայնացրել ենք, ապա այդ կարմիր լամպերը միանշանակ այսօր պետք է վառվեն»,- ասաց նա ։