06/04/2017 14:16
Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել
Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որտացել, մեկ մարդ տուժել է: Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռոսգվարդիայի Հյուսիսային Կովկասի շրջանի մամուլի ծառայությունից:
«Անտուն տղամարդը Մոսկվայի ժամանակով 6:30-ին փաթեթ է գտել և որոշել է ստուգել դրա պարունակությունը, նաև դրանում գտնվող լուսարձակի», - ասել է Ռոսգվարդիայի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ լուսարձակը վառելու ժամանակ պայթուցիկ սարք է գործարկվել, տղամարդու ձեռքը դաստակից պոկվել է:
Դեպքի վայրից ոչ հեռու դպրոց կա, հատուկ ծառայությունները շղթայել են տարածքը: