06/04/2017 11:22
Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման հինգ տարվա ծրագրեր
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանձնարարական տվեց։
«2016 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովը հավանույթւոն տվեց մերկողմից մշակված կառավարության ծրագրին, հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջացառումների համար ժամկետն ավարտվել է և առկա է նոր միջոցառումների ու գերական խնդիրների մշակման անհրաժեշտություն՝ հանձնարարում եմ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների ու գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն»,- ասաց վարչապետը։
Նա հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման հինգ տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, բոլոր մջոցառումներն ու գերակա խնդիրները։
Կառավրության ղեկավարը գործադիրի անդամներին հանձարարեց հանրությանը այս քայելրի ուղղությամբ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել։