06/04/2017 10:29
Կոլումբիայում տարերային աղետի զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Կոլումբիական Մոկոա քաղաքում հեղեղման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 293 զոհի և հարյուրավոր վիրավորների կամ անհետ կորածների մասին:
Արդեն 310 զոհի մարմին են գտել, նրանցից միայն 173-ի անձն է հաջողվել հաստատել:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հերթին նշել է, որ անհետ կորածների ընդհանուր թիվն ավելի քան 450 է:
Ապրիլի 1-ի գիշերը հորդառատ անձրևների հետևանքով Մոկոա քաղաքը հեղեղվել է: Քաղաքի փողոցները հեղեղվել են, խափանվել է ջրի, գազի և էլեկտրականության մատակարարումը: