Պայմանավորվել ենք, որ այդ մասին ոչ մեկս չի պատմի, բայց այս անգամ բացառության կարգով խոստումս «կխախտեմ». Շանթ Ղազարյանը՝ ապրիլյան պատերազմի դժվար օրերի մասին

10/04/2017 20:01

Պայմանավորվել ենք, որ այդ մասին ոչ մեկս չի պատմի, բայց այս անգամ բացառության կարգով խոստումս «կխախտեմ». Շանթ Ղազարյանը՝ ապրիլյան պատերազմի դժվար օրերի մասին


Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց էլ սպիները թարմ են: Մեր կողքին հերոսներ են ապրում, ովքեր սեփական կյանքն ու առողջությունն անտեսելով, ապացուցեցին՝ ուրիշի ունեցվածքին աչք տնկողը հեռուն չի գնա, տանտերը միշտ իր սեփականության պաշտպանն է:

Ցանկալի է, որ նման ապրիլներ էլ երբեք չկրկնվեն, բայց «ոչինչ ու ոչ ոք չի մոռացվում» խոսքերի ճշմարտությունը հենց նրանում է, որ 2016-ի ապրիլի միջով անցած, պատերազմ ապրած տղաներն այսօր մեր հպարտությունն են, մեր երկրի, բանակի իրական դեմքը:

Ապրիլյան քառօրյայի մասնակիցներից Շանթ Ղազարյանը վերհիշում է. 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գումարտակում էր.

«Ամեն ինչ սկսվեց գիշերվա 02:30-ին: Մոտ 12 ժամ չէինք կարողանում այնտեղից դուրս գալ: Դիտավորյալ ռմբակոծում էին, որ չկարողանանք օգնության հասնել դիրքերում գտնվող տղերքին: Մյուս օրը՝ ժ. 14:30-ի հատվածում, իրենք տանկերով գրեթե հասնում էին Թալիշ գյուղ: Այդ ռմբակոծության տակ ստիպված եղանք դուրս գալ»:

Շանթն ու ընկերները դիրքեր են բարձրացել ու ամեն գնով վերադարձրել նաև կորցրած դիրքերը: Ապրիլի 5-ին կնքված հրադադարի արդյունքում՝ թշնամին, կարծես, լուռ էր: Բայց արի ու տես՝ փախչելուց առաջ հակառակորդը, ձեռագրին համապատասխան, իր վայրենի հետքն էր թողել՝ ականներ թողնելով խրամատում: Հրադադարից ժամեր անց ականներից մեկի պայթյունից էլ մեր հերոսն աջ ոտքի ստորին վերջույթի մի մասը կորցրեց:

«Բնականաբար, իմ ամենադժվար օրը վիրավորվելուս օրն էր (մտածում է՝ հեղ.)… Բայց գիտեք, վիրավորումը ոչ մի դեր չի խաղացել, ամեն ինչ նորմալ է, առաջվա պես: Իմ արած ոչ մի քայլի համար ո՛չ ափսոսում եմ, ո՛չ էլ փոշմանում: Ավելի լավ, որ սկզբում չվիրավորվեցի, կարողացա մինչև վերջ տղաների կողքին լինել ու օգնել՝ ինչով կարող եմ», - նկատեց Aysor.am-ի զրուցակիցը:

Փոքր-ինչ տարակուսանքով հարցին՝ պատերազմի դաշտում զվարճալի դրվագներ էլ են լինում չէ՞, վանաձորցի հերոս-զրուցակիցս մի պահ սկսեց ծիծաղել: Մտածեցի՝ հարցս էր անտեղին, պարզվեց՝ հիշելու բան ուներ, իրականությունից հեռու չէր:

«Մի պատմություն կա, Լազգիյան Արմանի հետ է կապված: Ճիշտ է, պայմանավորվել ենք, որ այդ մասին ոչ մեկս չի պատմի, բայց այս անգամ բացառության կարգով խոստումս «կխախտեմ»… Գիշերը գումարտակից կիսահագնված էինք դուրս եկել, չէինք հասցրել նորմալ հագնվել: Այդ գիշեր Թալիշի սկզբնամասում մնացինք: Բավական ցուրտ էր, Արմանն էլ չէր հասցրել բուշլատը հագնել, շապիկով էր: Գյուղում մարդ չկար, որոշեցինք մտնել տները, տաք շոր-մոր, «կուռտկա» հագնի, նոր բարձրանանք դիրքեր: Դրսում սպասում էինք, մինչև Արմանը դուրս գա տանից: Մեկ էլ տեսնենք եկավ. մեծ, փափուկ, տատիկի շագանակագույն խալաթ էր գտել, հագել, ինքն էլ հաղթանդամ տղա է, ոնց որ մեծ արջ լիներ: Նույնիսկ մեր գումարտակի հրամանատարը չկարողացավ իրեն զսպել», -ծիծաղելով պատմեց նա:   

Քառօրյայի հերոսն իր հերոսներն ունի՝ Մոնթեն, Սամվել Բաբայանն ու սպարապետ Վազգեն Սարգսյանը, բայց երբեք չի մտածել, որ նրանց անցած ուղին կշարունակի: Նկատում է՝ հատկապես ոգևորող էր, որ Մոնթեն թողեց իր դրսի կյանքն ու եկավ ծանր պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստան, Արցախ: Այս երեք հերոսների մասին այնպիսի պատմություններ են լսել, որ չզարմանալն անհնար է:

Մենք՝ քաղաքացիական կյանքով ապրողներս, պատերազմի թոհն ու բոհը տեսել ենք այնտեղ գտնվող ու պայքարող տղաների աչքերով: Ու դրանից մեր կյանքում, ներաշխարհում էլ շատ բան է փոխվել: Անփոփոխ չեն մնացել նաև այս տղաների նպատակները, երազանքներն ու հոգեկան աշխարհը: Մանկության ընկերներին ավելացել են մարտական ընկերները՝ նոր որակ հաղորդելով հարաբերություններին:

«Իհարկե, պատերազմը շատ բան սովորեցրեց, բայց կյանքն ընթանում է բնականոն հունով, այնպես, ինչպես պատերազմից առաջ: Իմ ընկերները, հիմանակում, ծառայած տղաներ են, ու բոլորիս մեջ էլ մի բան փոխվել է: Երևի՝ առավել հասունացել ենք», -խոստովանեց նա:

Տղաների (նկատի ունեմ մարտական ընկերների) հետ հաճա՞խ եք հանդիպում հարցը Շանթին միանգամից զվարճացրեց. «Տղաների հետ ավելի հաճախ եմ հանդիպում, քան` աղջիկների»… Հետո միանգամից լրջացավ ու ընդգծեց.

«Մանկության ընկեր ունեմ, ում հետ մեծացել ենք, նույն տեղում ծառայել, կռվել, ու հիմա էլ ամեն օր միմյանց տեսնում ենք: Հաճախ հանդիպում եմ այն ընկերոջս, ով վիրավորված ժամանակ ինձ փրկեց ու հանեց այդտեղից… Երբ իրար գլուխ ենք հավաքվում, այլ հիշողություններ ենք ունենում, ամեն ինչին նույն աչքերով ենք նայում»:

Շփվելով մեր կողքին ապրող ապրիլյան հերոսների հետ՝ նկատելի է՝ անկախ տեսածից ու ապրածից, այս տղաները մնացել են կենսախինդ՝ չկորցնելով լավատեսությունն ու ձգտումը: 5 օր ապրելով պատերազմի դաշտում, մաքառելով թշնամու դեմ, այնուհետև ոտքի վիրավորում ստանալով՝ Շանթ Ղազարյանը շարունակում է կյանքին նայել նույն աչքերով:

«Պատերազմի օրերին օգնում էր մթնոլորտը: Ամեն մի դիրք, կարծես, մի մեծ ընտանիք, հայկական օջախ լիներ: Բոլորն առաջնահերթ մտածում էին, թե ինչպես իրենց օջախը, դիրքը պահեն, ընկերոջը օգնեն, փրկեն: Յուրաքանչյուրս մեր մասին մտածում էինք վերջին հերթին… Ասեմ, որ մեզ շատ օգնեցին նաև կամավորականները: Տեսնում էինք՝ 50-55 տարեկան մարդիկ են, իրենց համար վազելն առավել դժվար է, բայց մեզանից առաջ էին ընկնում… Վիրավորվելուց հետո էլ մեզ աջակցեցին 90-ականներին նույն մեր վիրավորումներից ստացած տղերքը: Նրանք հաճախ էին գալիս, զրուցում մեզ հետ, ինչը մեր հոգեբանության վրա դրական ազդեցություն էր գործում: Էլ չասեմ մեր բժիշկ Մկրտիչ Գինոսյանի մասին, ով կարողացավ մեզ հոգեբանորեն այնպիսի վիճակի հասցնել, որ լիովին վերականգնվեցինք ու ինտեգրվեցինք կյանքին: Երբ պրոտեզները դրեցին, չէինք մտածում՝ շուտ սովորենք քայլել սրանցով: Ուզում էինք օրվա մեջ անգամ երեք ժամ ավելի պարապել, որ կարողանանք մեր բժշկին զարմացնել», - նշեց զրուցակիցս:

Մեր այսօրը կերտած հերոսը սովորում է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժնում, զուգահեռ՝ աշխատում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահ: Հերթական ուրախ տրամադրությունն ապահովվեց ու հումորային պատասխան հնչեց, երբ հարցրեցի՝ չի՞ ուզում ամուսնանալ.

«Բա, բա, գրի, որ փնտրում ա, տեսնենք՝ ո՞վ կգա… Իսկ ավելի լուրջ՝ դեռևս իմ կյանքում ոչ-ոք չկա, ու եթե ճիշտն ասեմ՝ ամուսնության մասին դեռ չեմ էլ մտածում: Ամեն ինչ առջևում է»:

Մեկ տարվա հեռավորությունից գնահատելով այսօր սահմանին տիրող իրավիճակը՝ Շանթ Ղազարյանը նկատեց, որ սահմանին իրավիճակը միշտ էլ լարված է, ամեն վայրկյան պետք է զգոն լինել.

«Անկախ նրանից՝ ինչ պայմանագիր կկնքվի, որ երկրները կխառնվեն ու կերաշխավորեն, թե վիճակը կայուն է, մեկ է՝ հակառակորդն անկանխատեսելի է, զենքը վայր դնել չի կարելի: Մեր հույսը մենք ենք… Ոչ մի դեպքում, ոչ մի բանի դիմաց չի կարելի տարածք զիջել: Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ մեր պապերի թափված արյան վրա ոտք դնեն»:

Սահմանի կյանքը տեսած երիտասարդը սահմանապահին առաջնային մի մաղթանք ունի՝ խաղաղ ու անվտանգ ծառայություն:

«Ինչպես իրենց ծնողներն իրենց բանակ են ուղարկել, թող նույնկերպ վերադառնան տուն՝ ոչ մի մազ պակաս: Միշտ թող զգոն լինեն, իրենց գործին լավ տիրապետեն: Սկզբից բոլորին  տալիս են թե՛ զենք, թե՛ զինվորական մասնագիտացում: Նույնիսկ, եթե երկինքը խաղաղ լինի, այդ երկամսյա սովորելը ոչ մեկին վնաս չի: Մարտական հերթապահության ժամանակ այն շատ անհրաժեշտ է, Աստված չանի՝ կիրառելի: Տղերք, ամեն մի հայկական սեղանի Ձեր կենացը խմվում է, դա հաստատ իմացեք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ապրիլյան հերոսը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում

Տվյալ բաժնի վերջին նյութերը