Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին

14/04/2017 20:05

Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին


Ասում են՝ ցանկացած խնդրի դեպքում առավել դժվար է կազդուրվել հոգեբանորեն, քան՝ ֆիզիկապես: Իզուր չի այն խոսքը, որ լավ բժիշկը նախ լավ հոգեբան է: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի մասնակից, ստորին վերջույթների լուրջ վիրավորումներ ստացած, պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր հերոսները ապաքինման մասին խոսելիս պարտադիր նշում են «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը, ով տղաների կողքին է եղել առաջին իսկ օրերից:

«Ապրիլյան պատերազմի օրերին, իմանալով, որ 3-4 վիրավոր տղա ունենք, շտապեցինք իրենց մոտ: Կողք-կողքի պալատներում պառկած էին: Սպասում էինք՝ ապաքինվեն, հարմար պրոթեզներ պատրաստենք: Ապրիլի 8-ին էլ Զինվորական բժիշկների ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը զանգահարեց և խնդրեց միասին տեսակցության գնալ տղաներին», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց օրթոպեդ-ինժեները:

Դեռ Մկրտիչ Գինոսյանից առաջ ապրիլյան պատերազմի մեր հերոսներին իր ներկայությամբ խրախուսել, ամրապնդել ու գոտեպնդել էր կապիտան Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին ընկերոջը փրկելու նպատակով մտավ ականապատ տարածք ու ականի պայթյունից զրկվեց երկու ոտքից ու մեկ ձեռքից: Նրանց հետ հանդիպել ու զրուցել էին նաև 90-ականներին վիրավորված Արտեմ Պողոսյանը, Արշակը, երկու ոտքից զրկված փոխգնդապետը…

5-րդ պալատում ոտքերը կորցրած Դավիթն ու մեկ ոտքից զրկված Արման Ավետիսյանն էին… Տղաները առույգ տրամադրություն ունեին. Դավիթն անընդհատ ժպտում էր, Արմանն էլ՝ շատախոսում: 7-րդ պալատում պառկած քչախոս ու լուրջ Շանթ Ղազարյանի հետ էլ պայմանավորվեցին՝ ամեն ինչ անելու են, որ ոչ միայն քայլեն, այլև՝ վազեն: 

«Նման դեպքերում տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ, հասնելո՞ւ ենք մեր նպատակին, թե՞ չէ… Բոլորն էլ շատ շուտ ոտքի կանգնեցին: Անընդհատ փորձում էին անել ավելին, քան՝ իմ դրած խնդիրն էր: Երբ մարդու խնդիրը հասկանում ես, կարողանում ես գիտակցել ու զգալ, թե դիմացինդ ինչ հոգեվիճակում է գտնվում, բնականաբար, նրան մոտիվացնելու մեթոդներ ու ճանապարհներ ես փնտրում», - նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ մերօրյա հերոսները հոգեբանորե՞ն, թե՞ ֆիզիկապես էին առավել շուտ կազդուրվում, պատասխանեց.

«Կարծում եմ՝ երկուսը միասին: Նրանք հաղթահարում են ամեն ինչ: Ես միշտ ասում եմ՝ ինձ ուժեղ մարդիկ են հանդիպում: Իսկապես, շատ կարևոր է հոգեբանական վիճակը. եթե մարդը կոտրված է, իրեն հիվանդ, հաշմանդամ է զգում, տրամադրված չէ առողջացման, ապա ոչինչ նրան չի օգնի, չի ոգևորի: Առաջնահերթ, պետք է ջարդել այդ հոգեբանական ծանր վիճակը, նոր հետո ֆիզիկական աշխատանքներ տանել նրա հետ: Չընկճված հոգով մարդիկ միշտ փորձում են ապացուցել, որ կարող են անել ավելին»: 

Մկրտիչ Գինոսյանն իր գործունեությունը սկսել է դեռ 1991 թվականից՝ արցախյան շարժումից: Այդ տարիներին լինելով Պրոթեզավորման կենտրոնի տնօրենը՝ կապի մեջ է եղել, համագործակցել զինվորական հոսպիտալի հետ: Պրոթեզավորման խնդիր ունեցող առաջին վիրավորներն 92 թվականին են եղել:

Եթե 90-ականներին վիրավորված մեր հերոսների առաջին հարցն էր բժշկին՝ կքայլե՞մ, թե՞ ոչ, ապա մերօրյա տղաների հարցն այլ բովանդակություն ունի՝ ե՞րբ եմ քայլելու…

Ի վերջո, ո՞րն է տարբերությունը 90-ականների ֆիդայինների և մեր օրերի զինծառայողների միջև, արդյոք այսօրվա սերունդն առավել դժվարությամբ է դիմակայում, համակերպվում իրեն բաժին հասած ճակատագրին ու փորձությանը:

«Հայրենասիրական ոգու առումով ոչ մի տարբերություն չկա, երկու սերունդներն էլ միանման են մտածում ու գործում: Պարզապես, 90-ականների տղաների համար մի քիչ ավելի դժվար էր, քանի որ, օրինակ, վիրավորվելու, որևէ վերջույթ կորցնելու դեպքում իրենց օրինակով նրանց կողքին կանգնողներ չկային, ինչպես այս անգամ Սարգիսը, Սեյրան Օհանյանը և այլք: Նրանք չէին տեսնում օրինակներ, երբ նույն վիրավորում ստացողը քայլում է, անգամ վազում, ավտոմեքենա և հեծանիվ վարում: Չնայած, այնքան ամուր տղաներ էին, որ նրանցից շատերը նույնիսկ պրոթեզներով վերադարձան պատերազմի դաշտ», - վերհիշեց բժիշկը:

Առաջին հայացքից սովորական թվացող հարցս՝ գրեթե 30-ամյա գործունեության ընթացքում ո՞ր դեպքն է նրա վրա առավել ազդել, բժիշկ-ինժեներին ստիպեց հուզվել. 2014 թվականին 2 ոտքից ու մեկ ձեռքից զրկված Սարգիսին տեսնելուն պես փշաքաղվեց, բայց նայելով փայլող աչքերին՝ մտածեց՝ այսքան ուժ ու կամք, որ այս տղայի մեջ է, նա կքայլի: 

«Փորձը ցույց էր տվել, որ նման դեպքերում 99,9 տոկոս սայլակին ես գամվում: Աջ ձեռքի ու ձախ ազդրի բացակայությունը մի քանի անգամ բարդացնում է վարժությունները: Եթե աջի փոխարեն ձախ ձեռքը լիներ, առավել հեշտ կլիներ մարզվել: Բայց Սարգիսն ինձ հաճելիորեն զարմացրեց իր աշխատասիրությամբ, հավասարակշռվածությամբ, մարդկային ու հոգեբանական բոլոր դրսևորումներով: Երեք վերջույթից զրկվելով՝ նա կյանքից չհիասթափվեց, առավել գոտեպնդվեց ու ուրիշներին էլ «դուխ» տվեց», - խոստովանեց նա:

Երբեմն մտածում ես՝ կան իրավիճակներ, պահեր, երբ հումորն անտեղի է, օգնելու, զվարճացնելու փոխարեն կարող է ցավեցնել: Բայց նաև մեծ է հավանականությունը, որ նույնիսկ ամենաբարդ հարցին մի փոքր հումորով վերաբերելու դեպքում խնդիրդ այլ երանգներ ու հույզեր կստանա: Բժիշկ Մկրտիչ Գինոսյանի պրակտիկայում էլ նման դրվագների պակաս չկա: Հոգսին հումորն է խառնվում՝ նվազեցնելով ցավի ուժգնությունը…

«Չէ, ինչքան էլ բնույթով ազատ մարդ եմ, մեկ է՝ կդժվարանամ պատմել», - որևէ բան վերհիշելու մեր խնդրանքը մերժեց նա: Դե, բժիշկ է, իրենց հումորները չափազանց բաց ու անկեղծ են: Մի փոքր մտածելուց հետո էլ ժպիտով ավելացրեց՝ «ոնց կուզեք, դուք սիպեցիք».

«Տղաներին սկզբում ժամանակավոր, ուսումնամարզական պրոթեզ ենք դնում, որպեսզի քայլել սովորեն, հետո նոր հիմնականն ենք տրամադրում: Բանակում՝ մինի վրա պայթած ու ոտքը կորցրած մի տղա ունեինք, անընդհատ ստիպում էր, որ հիմնական պրոթեզը դնենք: Մի օր էլ եկավ, թե բժիշկ ջան, ինչ կլինի, ամուսնանում եմ, դրեք գնամ էլի: Կոլեգաներիցս մեկը շրջվեց, թե՝ տղա ջան, ամուսնանալու համար երկրորդ ոտքը կարևոր չի, երրորդ ոտքն ա կարևոր»…

Մկրտիչ Գինոսյանն ու նրան վստահող տղաները մշտապես կապի մեջ են. ինչպես ինքն է ասում, պրոթեզ պատրաստողն ու այն կրողը միմյանց հետ նուրբ թելերով են կապված, ու այդ թելը երբեք չի կարող կտրվել:

«Օրինակ, Արման Ավետիսյանը արտասահման մեկնելիս ինձ տեղեկացրեց՝ ո՞ւր է գնում, ինչքա՞ն ժամանակով ու ի՞նչ նպատակով: Դա զուտ մարդկային քայլ էր, կարող էր և չասել: Իսկ ընդհանրապես, Հայաստանի օրենքով պրոթեզի պահպանման ժամկետը 3 տարի է, 3 տարին մեկ տղաներն անվճար նոր պրոթեզներ են ստանում: Ֆիզիոլոգիան և մեխանիզմը համագործակցում են միմյանց հետ: Չէ՞ որ հնարավոր է՝ պրոթեզ կրողը գիրանա, նիհարի և այլն… Շատ նրբություններ կան», - նկատեց վերջինս:

Նա մեկ մտավախություն ունի՝ հանկարծ ու գալիք սերունդը օրինաչափությանը չհետևի, 90-ականների տղաներից շատերի պես այսօրվա հերոսներին չմոռանա:

«Ընդամենը մեկ տարի է անցել, այսօր ապրիլյան պատերազմի հիշողություններն ու վերքերը դեռ թարմ են: Բոլորին հերոսացնում են, ու դա լավ է, նորմալ է ու ճիշտ: Վստահ եմ՝ 20-25 տարի անց այս տղաներից շատերը կգնան պաշտոնի, Աստված կտա, մի քիչ էլ փող կունենան: Ուզում եմ՝ այդ ժամանակ մարդիկ չմոռանան, որ այս տղաները հերոսներ են եղել: Թե չէ այսօր 90-ականներից եկած նման օրինակներ ունենք: Մարդիկ սևեռվում են պաշտոնի վրա՝ մոռանալով նրանց հերոսությունները», - Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց օրթոպեդ-ինժեները:

«Եվ՛ 90-ականների տղերքը, և՛ մեր ապրիլյան պատերազմի էրեխեքը հերոսներ են: Չտա Աստված, որ նորից պատճառ լինի իրենց օրինակով խրախուսեն կամ գոտեպնդեն եկող սերնդին», - հույս հայտնեց զրուցակիցս ու բոլոր տղաներին մաղթեց.

«Ինչպես այսօր եք ոտքի վրա, բարձր տրամադրությամբ, ուզում եմ, որ հետագայում էլ այդպիսին մնաք: Կյանքում երբեք չկոտրվեք, ունենաք նպատակներ ու ամեն ինչ անեք այդ նպատակներին հասնելու համար»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:49 Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ Հայտարարություն Այսօր, 12:45 Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026-ի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:42 Հայաստանում Իրանի դեսպանատանը Սգո մատյան կբացվի Այսօր, 12:36 «Ամենաընդունելին է, բայց վերջնական չէ». Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատումը կշարունակվի 1976 թվականի քարտեզներով Այսօր, 12:33 Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Այսօր, 12:29 Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ. ԱԺ նախագահ Այսօր, 12:23 Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները Այսօր, 12:18 Իրանն է մեղավոր նախագահի ուղղաթիռի կործանման մեջ, վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ. Պետդեպ Այսօր, 12:13 «Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ». եկեղեցին պատարագները վերածել է քաղաքական միտինգների. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:09 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 12:04 Ես երբեք չեմ ասել՝ ինչ-որ մեկը Ռուսաստանի գործակալ է. Վազգեն Գալստանյանի հետ հանդիպման պատճառ էլ չեմ տեսնում. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:55 ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը. շարժման մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:43 Փաստաբանները ենթարկվելու են լրացուցիչ հարկման, ինչի հետևանքով ծառայությունների՝ 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի. Մանրամասներ Այսօր, 11:36 Բարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Այսօր, 11:33 Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:30 Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և գոհ է․ Էրդողանը՝ Ալիևին Այսօր, 11:23 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի Այսօր, 11:17 44-օրյա պատերազմի ժամանակ ծանուցումներ էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացիները մահացած են. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:12 Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում Այսօր, 11:08 LIVE. Փաստաբանները գործադուլ են հայտարարել Այսօր, 11:03 Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին (Տեսանյութ) Այսօր, 10:56 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Այսօր, 10:46 Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներն իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան Այսօր, 10:43 ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը Այսօր, 10:41 Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Այսօր, 10:38 Լարսը բաց է, ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 10:33 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում և Երևանում Այսօր, 10:32 «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Այսօր, 10:30 Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսին չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ) Այսօր, 10:24 Տավուշի սահմանամերձ ճանապարհից բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Այսօր, 10:21 Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը կարող եք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:11 Ադրբեջանի բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան հայ ոստիկանի. սա աննորմալություն է. Հովհաննիսյան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս անպատիժ է Այսօր, 10:08 «Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ Այսօր, 10:04 «Հրապարակ». ՔՊ-ականների՝ հանրային վայրերում լինելուց խուսափելու պատճառով իրենց սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել Այսօր, 10:03 «Փաստ». Վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանին մուծումներ կատարած 24 նվիրատուներից 7-ը անանուն են Այսօր, 09:57 «Հրապարակ». Փոխանակ մոդուլային կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, ձեռք են բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:55 «Փաստ». Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակում են «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու հայ ժողովրդի դեմ Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում ապօրինի սահմանազատման վերաբերյալ Այսօր, 09:49 «Հրապարակ». Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հայաստանի ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում 20/05/2024 22:43 Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան 20/05/2024 22:23 Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է էլեկտրաքարշին 20/05/2024 22:11 Կա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան Աբրահամյան 20/05/2024 21:49 Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, դպրոցի շուրջ տնկած ծառերը չէին պաշտպանում․ Մետաքսե Հակոբյան 20/05/2024 21:34 «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում ջրատարից 83-ամյա կնոջ դի են դուրս բերել 20/05/2024 21:20 Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան 20/05/2024 21:05 Կապանում գործող ՓԲԸ-ից 425 կգ պղնձե փաթույթ են գողացել 20/05/2024 20:51 Միրզոյանն ու Գրոսսին Վիեննայում քննարկել են Հայաստանի ատոմակայանի շահագործմանը վերաբերող հարցեր 20/05/2024 20:37 Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» խմբակցություն 20/05/2024 20:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 20/05/2024 20:13 Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել 20/05/2024 19:54 Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից Մելքոն Թամրազյանը․ ՀՅԴ Իջևանի գրասենյակ 20/05/2024 19:40 Ծորանային կարցինոմա․ Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ 20/05/2024 19:28 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը 20/05/2024 19:18 Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց 20/05/2024 19:07 Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան 20/05/2024 18:54 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 20/05/2024 18:41 Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի 20/05/2024 18:31 Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև 20/05/2024 18:13 ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 20/05/2024 17:58 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 20/05/2024 17:43 Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին 20/05/2024 17:30 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 20/05/2024 17:16 ՆԳՆ-ից հայտնում են 14 ձերբակալվածի մասին 20/05/2024 17:06 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան 20/05/2024 16:56 Առնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհից 20/05/2024 16:51 Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 20/05/2024 16:36 Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան 20/05/2024 16:20 Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ) 20/05/2024 16:08 Ոստիկանական մեքենայով Հ1-ի նկարահանող խմբին փորձում էին մտցնել Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 16:04 Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 15:56 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 20/05/2024 15:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 20/05/2024 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 20/05/2024 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 20/05/2024 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել 20/05/2024 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն 20/05/2024 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել 20/05/2024 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 20/05/2024 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին 20/05/2024 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան 20/05/2024 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան 20/05/2024 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա 20/05/2024 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) 20/05/2024 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 20/05/2024 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ 20/05/2024 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը 20/05/2024 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան 20/05/2024 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան 20/05/2024 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 20/05/2024 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում 20/05/2024 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին 20/05/2024 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն 20/05/2024 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին 20/05/2024 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը