Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին

14/04/2017 20:05

Տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ. Բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ ապրիլյան պատերազմից հետո դժվարությունների մասին


Ասում են՝ ցանկացած խնդրի դեպքում առավել դժվար է կազդուրվել հոգեբանորեն, քան՝ ֆիզիկապես: Իզուր չի այն խոսքը, որ լավ բժիշկը նախ լավ հոգեբան է: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի մասնակից, ստորին վերջույթների լուրջ վիրավորումներ ստացած, պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր հերոսները ապաքինման մասին խոսելիս պարտադիր նշում են «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը, ով տղաների կողքին է եղել առաջին իսկ օրերից:

«Ապրիլյան պատերազմի օրերին, իմանալով, որ 3-4 վիրավոր տղա ունենք, շտապեցինք իրենց մոտ: Կողք-կողքի պալատներում պառկած էին: Սպասում էինք՝ ապաքինվեն, հարմար պրոթեզներ պատրաստենք: Ապրիլի 8-ին էլ Զինվորական բժիշկների ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը զանգահարեց և խնդրեց միասին տեսակցության գնալ տղաներին», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց օրթոպեդ-ինժեները:

Դեռ Մկրտիչ Գինոսյանից առաջ ապրիլյան պատերազմի մեր հերոսներին իր ներկայությամբ խրախուսել, ամրապնդել ու գոտեպնդել էր կապիտան Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին ընկերոջը փրկելու նպատակով մտավ ականապատ տարածք ու ականի պայթյունից զրկվեց երկու ոտքից ու մեկ ձեռքից: Նրանց հետ հանդիպել ու զրուցել էին նաև 90-ականներին վիրավորված Արտեմ Պողոսյանը, Արշակը, երկու ոտքից զրկված փոխգնդապետը…

5-րդ պալատում ոտքերը կորցրած Դավիթն ու մեկ ոտքից զրկված Արման Ավետիսյանն էին… Տղաները առույգ տրամադրություն ունեին. Դավիթն անընդհատ ժպտում էր, Արմանն էլ՝ շատախոսում: 7-րդ պալատում պառկած քչախոս ու լուրջ Շանթ Ղազարյանի հետ էլ պայմանավորվեցին՝ ամեն ինչ անելու են, որ ոչ միայն քայլեն, այլև՝ վազեն: 

«Նման դեպքերում տղաների հետ հենց առաջին օրվանից պայման ենք կապում՝ տղավարի միմյանց հետ աշխատելո՞ւ ենք, թե՞ չէ, հասնելո՞ւ ենք մեր նպատակին, թե՞ չէ… Բոլորն էլ շատ շուտ ոտքի կանգնեցին: Անընդհատ փորձում էին անել ավելին, քան՝ իմ դրած խնդիրն էր: Երբ մարդու խնդիրը հասկանում ես, կարողանում ես գիտակցել ու զգալ, թե դիմացինդ ինչ հոգեվիճակում է գտնվում, բնականաբար, նրան մոտիվացնելու մեթոդներ ու ճանապարհներ ես փնտրում», - նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ մերօրյա հերոսները հոգեբանորե՞ն, թե՞ ֆիզիկապես էին առավել շուտ կազդուրվում, պատասխանեց.

«Կարծում եմ՝ երկուսը միասին: Նրանք հաղթահարում են ամեն ինչ: Ես միշտ ասում եմ՝ ինձ ուժեղ մարդիկ են հանդիպում: Իսկապես, շատ կարևոր է հոգեբանական վիճակը. եթե մարդը կոտրված է, իրեն հիվանդ, հաշմանդամ է զգում, տրամադրված չէ առողջացման, ապա ոչինչ նրան չի օգնի, չի ոգևորի: Առաջնահերթ, պետք է ջարդել այդ հոգեբանական ծանր վիճակը, նոր հետո ֆիզիկական աշխատանքներ տանել նրա հետ: Չընկճված հոգով մարդիկ միշտ փորձում են ապացուցել, որ կարող են անել ավելին»: 

Մկրտիչ Գինոսյանն իր գործունեությունը սկսել է դեռ 1991 թվականից՝ արցախյան շարժումից: Այդ տարիներին լինելով Պրոթեզավորման կենտրոնի տնօրենը՝ կապի մեջ է եղել, համագործակցել զինվորական հոսպիտալի հետ: Պրոթեզավորման խնդիր ունեցող առաջին վիրավորներն 92 թվականին են եղել:

Եթե 90-ականներին վիրավորված մեր հերոսների առաջին հարցն էր բժշկին՝ կքայլե՞մ, թե՞ ոչ, ապա մերօրյա տղաների հարցն այլ բովանդակություն ունի՝ ե՞րբ եմ քայլելու…

Ի վերջո, ո՞րն է տարբերությունը 90-ականների ֆիդայինների և մեր օրերի զինծառայողների միջև, արդյոք այսօրվա սերունդն առավել դժվարությամբ է դիմակայում, համակերպվում իրեն բաժին հասած ճակատագրին ու փորձությանը:

«Հայրենասիրական ոգու առումով ոչ մի տարբերություն չկա, երկու սերունդներն էլ միանման են մտածում ու գործում: Պարզապես, 90-ականների տղաների համար մի քիչ ավելի դժվար էր, քանի որ, օրինակ, վիրավորվելու, որևէ վերջույթ կորցնելու դեպքում իրենց օրինակով նրանց կողքին կանգնողներ չկային, ինչպես այս անգամ Սարգիսը, Սեյրան Օհանյանը և այլք: Նրանք չէին տեսնում օրինակներ, երբ նույն վիրավորում ստացողը քայլում է, անգամ վազում, ավտոմեքենա և հեծանիվ վարում: Չնայած, այնքան ամուր տղաներ էին, որ նրանցից շատերը նույնիսկ պրոթեզներով վերադարձան պատերազմի դաշտ», - վերհիշեց բժիշկը:

Առաջին հայացքից սովորական թվացող հարցս՝ գրեթե 30-ամյա գործունեության ընթացքում ո՞ր դեպքն է նրա վրա առավել ազդել, բժիշկ-ինժեներին ստիպեց հուզվել. 2014 թվականին 2 ոտքից ու մեկ ձեռքից զրկված Սարգիսին տեսնելուն պես փշաքաղվեց, բայց նայելով փայլող աչքերին՝ մտածեց՝ այսքան ուժ ու կամք, որ այս տղայի մեջ է, նա կքայլի: 

«Փորձը ցույց էր տվել, որ նման դեպքերում 99,9 տոկոս սայլակին ես գամվում: Աջ ձեռքի ու ձախ ազդրի բացակայությունը մի քանի անգամ բարդացնում է վարժությունները: Եթե աջի փոխարեն ձախ ձեռքը լիներ, առավել հեշտ կլիներ մարզվել: Բայց Սարգիսն ինձ հաճելիորեն զարմացրեց իր աշխատասիրությամբ, հավասարակշռվածությամբ, մարդկային ու հոգեբանական բոլոր դրսևորումներով: Երեք վերջույթից զրկվելով՝ նա կյանքից չհիասթափվեց, առավել գոտեպնդվեց ու ուրիշներին էլ «դուխ» տվեց», - խոստովանեց նա:

Երբեմն մտածում ես՝ կան իրավիճակներ, պահեր, երբ հումորն անտեղի է, օգնելու, զվարճացնելու փոխարեն կարող է ցավեցնել: Բայց նաև մեծ է հավանականությունը, որ նույնիսկ ամենաբարդ հարցին մի փոքր հումորով վերաբերելու դեպքում խնդիրդ այլ երանգներ ու հույզեր կստանա: Բժիշկ Մկրտիչ Գինոսյանի պրակտիկայում էլ նման դրվագների պակաս չկա: Հոգսին հումորն է խառնվում՝ նվազեցնելով ցավի ուժգնությունը…

«Չէ, ինչքան էլ բնույթով ազատ մարդ եմ, մեկ է՝ կդժվարանամ պատմել», - որևէ բան վերհիշելու մեր խնդրանքը մերժեց նա: Դե, բժիշկ է, իրենց հումորները չափազանց բաց ու անկեղծ են: Մի փոքր մտածելուց հետո էլ ժպիտով ավելացրեց՝ «ոնց կուզեք, դուք սիպեցիք».

«Տղաներին սկզբում ժամանակավոր, ուսումնամարզական պրոթեզ ենք դնում, որպեսզի քայլել սովորեն, հետո նոր հիմնականն ենք տրամադրում: Բանակում՝ մինի վրա պայթած ու ոտքը կորցրած մի տղա ունեինք, անընդհատ ստիպում էր, որ հիմնական պրոթեզը դնենք: Մի օր էլ եկավ, թե բժիշկ ջան, ինչ կլինի, ամուսնանում եմ, դրեք գնամ էլի: Կոլեգաներիցս մեկը շրջվեց, թե՝ տղա ջան, ամուսնանալու համար երկրորդ ոտքը կարևոր չի, երրորդ ոտքն ա կարևոր»…

Մկրտիչ Գինոսյանն ու նրան վստահող տղաները մշտապես կապի մեջ են. ինչպես ինքն է ասում, պրոթեզ պատրաստողն ու այն կրողը միմյանց հետ նուրբ թելերով են կապված, ու այդ թելը երբեք չի կարող կտրվել:

«Օրինակ, Արման Ավետիսյանը արտասահման մեկնելիս ինձ տեղեկացրեց՝ ո՞ւր է գնում, ինչքա՞ն ժամանակով ու ի՞նչ նպատակով: Դա զուտ մարդկային քայլ էր, կարող էր և չասել: Իսկ ընդհանրապես, Հայաստանի օրենքով պրոթեզի պահպանման ժամկետը 3 տարի է, 3 տարին մեկ տղաներն անվճար նոր պրոթեզներ են ստանում: Ֆիզիոլոգիան և մեխանիզմը համագործակցում են միմյանց հետ: Չէ՞ որ հնարավոր է՝ պրոթեզ կրողը գիրանա, նիհարի և այլն… Շատ նրբություններ կան», - նկատեց վերջինս:

Նա մեկ մտավախություն ունի՝ հանկարծ ու գալիք սերունդը օրինաչափությանը չհետևի, 90-ականների տղաներից շատերի պես այսօրվա հերոսներին չմոռանա:

«Ընդամենը մեկ տարի է անցել, այսօր ապրիլյան պատերազմի հիշողություններն ու վերքերը դեռ թարմ են: Բոլորին հերոսացնում են, ու դա լավ է, նորմալ է ու ճիշտ: Վստահ եմ՝ 20-25 տարի անց այս տղաներից շատերը կգնան պաշտոնի, Աստված կտա, մի քիչ էլ փող կունենան: Ուզում եմ՝ այդ ժամանակ մարդիկ չմոռանան, որ այս տղաները հերոսներ են եղել: Թե չէ այսօր 90-ականներից եկած նման օրինակներ ունենք: Մարդիկ սևեռվում են պաշտոնի վրա՝ մոռանալով նրանց հերոսությունները», - Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց օրթոպեդ-ինժեները:

«Եվ՛ 90-ականների տղերքը, և՛ մեր ապրիլյան պատերազմի էրեխեքը հերոսներ են: Չտա Աստված, որ նորից պատճառ լինի իրենց օրինակով խրախուսեն կամ գոտեպնդեն եկող սերնդին», - հույս հայտնեց զրուցակիցս ու բոլոր տղաներին մաղթեց.

«Ինչպես այսօր եք ոտքի վրա, բարձր տրամադրությամբ, ուզում եմ, որ հետագայում էլ այդպիսին մնաք: Կյանքում երբեք չկոտրվեք, ունենաք նպատակներ ու ամեն ինչ անեք այդ նպատակներին հասնելու համար»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը